Սվետլանա Խոդչենկովան ճանաչել են տասնամյակի գլխավոր ռուս դերասանուհի
Սվետլանա Խոդչենկովան ճանաչվել է վերջին տասնամյակի գլխավոր ռուսական դերասանուհի: 37-ամյա դերասանուհին հեղինակավոր վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Դերասանուհին իր գործընկերների նկատմամբ տպավորիչ տարբերությամբ առաջատար է։
Վերջին տասը տարիների ընթացքում Խոդչենկովան նկարահանվել է ամենամեծ թվով ֆիլմերում, Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմում կերտած դերի համար արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի, նկարահանվել է արտասահմանյան «Լրտես, դուրս կորիր» եւ «Ռոսոմախա. Անմահը» նախագծերում:
Երկրորդ տեղում Ալեքսանդրա Բորտիչն է։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ելենա Լյադովան։