«Նոան» պարտության մատնեց «Ուրարտուին»՝ 3։0
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտուն» տանը մրցեց «Նոայի» հետ։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։3 հաշվով։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Նոայի» պաշտպան Սանա Գոմեշը (Գվինեա Բիսաու)։ Երկրորդ խաղակեսում հյուրերի առավելությունը մեծացրեց կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը։
«Նոան» ու «Ուրարտուն» 4-ական հանդիպում են անցկացրել եւ 7-ական միավորով երկրորդ եւ երրորդ տեղերում են։ Առաջատարը «Վանն» է, որը 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ։
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ուրարտու» - «Նոա»՝ 0։3
Սանա Գոմեշ, 40, 45+1, Բենիկ Հովհաննիսյան, 76