Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
«Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ...

Ո՞վ է Եվրախորհրդարանում պարտության մատնել Ալիևին

Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընդունել էր Եվրախորհրդարանի պատվիրակությանն ու լուրջ դժգոհություն հայտնել խորհրդարանի «հակաադրբեջանական» դիրքորոշման վերաբերյալ։

«Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանինը։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կա հայկական լոբբիստական ​​խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ,- ընդգծել էր Ալիևը:

Պետք է խոստովանել, որ Ալիևի վրդովմունքն անհիմն չէ։ Եվրախորհրդարանը հատկապես պատերազմից հետո 4 անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային և ընդունել բավականին ազդեցիկ բանաձևեր՝ հօգուտ Արցախի ու Հայաստանի, ընդ որում՝ երկու անգամ Արցախի հետ կապված հատուկ առանձին բանաձևերով։Այս մասին գրում է «Անկախ նորություն»-ը։

Այդ բանաձևերն արտահայտում են Արցախի արդարացի շահերն ու պահանջները, բայց չպետք է մոռանալ, որբ միջազգային դիվանագիտության մեջ, որքան էլ արդարությունն աղաղակող լինի, նման բանաձևերն առանց լոբիստական աշխատանքի կյանքի չեն կոչվում կամ առնվազն չեն ունենում այն սուր ու դիպուկ շեշտադրումներն ու ձևակերպումները, որոնք կան տվյալ բանաձևերի դեպքում։ Ակնհայտ է, որ բոլոր այդ կարևոր բանաձևերի ընդունման հետևում եղել է պրոֆեսիոնալ, բազմակողմանի և հետևողական լուրջ աշխատանք։ Եվ գուցե անհավանական թվա, բայց Եվրախորհրդարանի կողմից վերջին 4 կարևոր բանաձևերն ընդունվել են հիմնականում մեկ անձի՝ քաղաքական գործիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի ջանքերի շնորհիվ։

Վերջինս հայտնի է միջազգային իր լայն կապերով և արդեն տարիներ շարունակ սերտորեն համագործակցում է Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների ու կառույցների, Եվրամիության այլ շրջանակների հետ։

Պետք է նշել, որ այդ բանաձևերից որոշներում իր ավանդն ունի նաև Հանրապետական կուսակցությունը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, որն էլ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է։ Հանրապետականը նույնպես իր կապերն օգտագործում է՝ հօգուտ Արցախի հարցի։

Մենք խնդրեցինք Դավիթ Շահնազարյանին մեկնաբանել Ալիևի վերջին հայտարարություններն ու անդրադառալ Եվրամիության կառույցներում իր դերակատարմանը, սակայն քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվեց իր գործունեությանը որևէ մեկնաբանություն տալ։ «Կարևորն ադյունքներ են»,- այսքանով եզրափակեց նա։

Ինչևէ, այն փաստը, որ մեկ անձ կարող է նման արժեքավոր արդյունքներ գրանցել միջազգային ամենահեղինակավոր ատյաններից մեկում, այն էլ 44-օրյա պատերազմից և կապիտուլյացիայից հետո, վկայում է այն մասին, որ հաջողության դռներն ամենևին էլ փակ չեն Հայաստանի առջև, ինչպես թվում է կամ ինչպես փորձում է ներկայացնել գործող իշխանությունը։ Հիշենք ապրիլի 13-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»։

Փաստորեն Հայաստանը լավ էլ կարող է միջազգային հանրության վրա հույսը դնել, միաժամանակ բարձր պահել նշաձողը, եթե այդ հանրության հետ ճիշտ աշխատանք կատարվի։

Կարճ հիշեցնենք, թե պատերազմից հետո ի՞նչ կարևոր 4 բանաձև է ընդունել Եվրախորհրդարանը, որոնք այդքան վրդովեցրել են Ալիևին և միաժամանակ լուրջ հիմք են ստեղծել ոչ միայն այսօր, այլև հետագայում ԼՂ հակամարտության կարգավորման գործում Արցախի շահերն առաջ տանելու հարցում։

Առաջին կարևոր բանաձևը 2021 թ․ մայիսի 19-ին ընդունված՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության հետեւանքով ռազմագերիների» հարցով բանաձևն էր, որով պահանջվում է բոլոր պահվող ռազմագերիների և ազատազրկված անձանց վերադարձը։ Դա ռազմագերիների հարցով նման բարձր մակարդակի առաջին լուրջ միջազգային արձագանքն էր։

Եվրախորհրդարանի մեկ այլ կարևոր բանաձև էր այս տարվա փետրվարի 17-ին ընդունված՝ «Եվրախորհրդարանի բանաձեւը ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին»: Այս բանաձևում հստակ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և որ կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։ Սա ուղղակի ջախջախում է Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որն ընդունվեց այս տարվա մարտի 10-ին, նույնպես ծանր հարված է Ալիևի համար։ Ի դեպ, հենց այս բանաձի մասին Ալիևն առանձին հիշատակեց Եվրախորհրդարանի պատգամավորների հետ վերջին հանդիպման ժամանակ։ Այս բանաձևում ամրագրվել էր, որ հայատյացությունը, պատմական ռևիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությանը համակարգային, Ադրբեջանի պետական ​​մակարդակով քաղաքականությունն է։

Վերջին շատ կարևոր բանաձևն ընդունվեց բոլորովին վերջերս՝ հունիսի 8-ին։ «Անվտանգությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում և անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» բանաձևում Եվրախորհրդարանը հստակ արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ:

Սա չափազանց կարևոր ամրագրում է հատկապես պաշտոնական Բաքվի հայտարարությունների ֆոնին, որ «ԼՂ հակամարտությունն այլևս անցյալում է»։

Բանաձևում տեղ են գտել նաև այլ կարևոր արձանագրումներ․ ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությամբ:

Հունիսի 8-ին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը նաև ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում՝ վերահաստատելով 2021 թ․ մայիսի 19-ին ընդունած իր բանաձևը ռազմագերիներ վերադարձի հետ կապված։

Այս բանաձևում անդրադարձ է կատարվել նաև ս․թ․ մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակաշարի վնասման փաստին, որտեղ Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղը սահմանել է «վիճելի տարածք» (disputed territory)․ «… Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել էր, և վիճելի տարածքը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության…»,-նշված է բանաձևի մեջ։

Ի դեպ, Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի բանաձևից հանվեն արձանագրումները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և որ Ադրբեջանն է նախաձեռնել 44-օրյա պատերազմը։ Սակայն Ադրբեջանի ջանքերն ապարդյուն են անցել։

Ամփոփելով այս կարճ անդրադարձը՝ փաստենք, որ միջազգային հարթակներում Հայաստանի ու Արցախի շահերն առաջ տանելու և հաջողությունների հասնելու հնարավորությունները լիովին իրատեսական են ու իրագործելի, եթե այդ ուղղությամբ գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանք կատարվի։

Եթե նման կարևոր միջազգային փաստաթղթերի ընդունման գործում կարող է ազդեցություն ունենալ մեկ անձը, ապա որքան մեծ արդյունքների կարելի է հասնել, եթե այդ ջանքերը գործադրելու ցանկություն, կամք և իհարկե կարողություն ունենան այդ գործունեությամբ զբաղվելու մանդատ ստացած պետական կառույցներն ու պաշտոնյաները։

Ինչպես ընդգծել էր Դավիթ Շահազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում․ «Եվրախորհրդարանի այս չորս բանաձևերը լուրջ, կարևոր, արդյունավետ և ամուր համակարգային հիմք են Արցախի Հանրապետության կենսական շահերը պաշտպանող պետական, քաղաքական, հասարակական գործիչների եւ փորձագետների համար, որպեսզի ամենատարբեր միջազգային ատյաններում ու հանդիպումներում հայկական շահերն ամրապնդելու ուղղությամբ ծավալուն, նպատակասլաց և արդյունավետ գործունեություն իրականացվի»։

Սակայն առնվազն զարմանալի ու անհասկանալի է նաև այն, որ Եվրախորհրդարանի այս բանաձևերին հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակները նույնիսկ չեն էլ անդրադառնում։

Այս բանաձևերը լուրջ հաղթաթուղթ են հատկապես Հայաստանի իշխանության ձեռքին, եթե վերջինս ցանկություն ունենա օգտվել դրանցից։ Բայց ակնհայտ է, որ նման ցանկություն չկա։ Ավելին, դեռ մի բան էլ իշխանությունը խոչընդոտում է այդ ջանքերը, և Հայաստանի շահը սպասարկելու պատասխանատվությունը մնում է ոչիշխանական գործիչների և անհատների ուսերին։ Ու եթե դա էլ չլինի, ապա Հայաստանն աշխարհի առջև կզրոյացնի ազգային արժանապատվության ու խելամտության իր ողջ ռեսուրսը։

Աղբյուրը՝ 168․am

դիտվել է 329 անգամ
«Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա... Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքի... Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի ... Շախմատի ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթանակ են տոնել Գ... Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan