Հայտնի համակարգչային GTA խաղի վաճառքը սկսել է ժամանակից շուտ (տեսանյութ)
LifeStyleՌոկսթար ընկերությունը որոնում է այն մեղավորներին, ովքեր պատասխանատվություն են կրում խաղի շուտ վաճառքի համար: Խաղի պաշտոնական թողարկումը, որի աշխատանքները դեռևս սկսել էին 2009 թ. կայանալու է այսօր` այսինքն սեպտեմբերի 17-ին:
Սակայն առաջին պրոմոհոլովակները համաշխարհային սարդոստայնում հայտնվել են ավելի շուտ քան րելիզը: Ավելի քան 20 քաղաքացիներ արդեն հասցրել են գնահատել ստեղծողների ուժերը:
Այնուամենայնիվ ոճաբանները և ծրագրավորողները չեն ուրախացել խաղացողների բարձր գնահատականներով: Ընկերության կառավարիչները մտադիր են սկսել հետաքննություն և պարզել, թե ինչպես են սկավառակները հայտվել խաղացողների մոտ:
GTA V-ի նախագծման և գովազդային ընկերության վրա ներդրված է եղել ավելի քան 260 մլն ԱՄՆ դոլար: Շոտլանդական ընկերության Rockstar North-ի ներկայացուցիչները կանխատեսում են վաճառել խաղի 25 օրինակ և աշխատել 1 մլրդ ֆունտ:
GTA V-ի բյուջեն ռեկորդային է տեսախաղերի աշխարհում: Տեսախաղը նույնիսկ գերազանցել է «Ավատար» ֆիլմը 237 մլն բյուջեով, միայն հետ է մնացել Հոլլիվուդյան ամենաթանկարժեք նախագծից` «Կարիբյան ծովի ծովահաններ 3» ֆիլմից 300 մլն բյուջեով: