Բոյկոտ սոցցանցերին. Քեթի Փերին, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր մեկ օրով լքել են Facebook-ը և Instagram-ը
Շատ հայտնիներ, այդ թվում ՝ Լեոնարդո դի Կապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Քութչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Քոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և այլք, հրաժարվել են սոցցանցերում իրենց օգտահաշիվների օգտագործումից ՝ #StopHateForProfit արշավի շրջանակներում:
Արշավը կազմակերպել են քաղաքացիական իրավապաշտպանները՝ քարոզչության և ատելության խոսքի դեմ պայքարելու համար: Նրանք չորեքշաբթի օրը հայտնի մարդկանց կոչ էին արել բոյկոտելու Facebook-ը և Instagram-ը՝ բողոքելու համար սոցցանցերի՝ անպատշաճ բովանդակությամբ գրառումների դեմ պայքարելու դժկամության դեմ:
«Ես չեմ կարող հանգիստ նստել և լռել, քանի դեռ այս հարթակները շարունակում են համակերպվել ատելության, քարոզչության և ապատեղեկատվության տարածման հետ այն խմբերում, որոնք ստեղծվել են Ամերիկայում տարաձայնություններ սերմանելու և այն մասնատելու համար: Սոցիալական լրատվամիջոցների ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խաթարում է ժողովրդավարությունը,- գրել է Քիմ Քարդաշյան Ուեսթը Instagram-ում՝ ուղերձը ուղեկցելով «Վերջ ատելությունը» գրառմամբ նկարով: