Լինդսի Լոհանը հանդիպում է ֆուտբոլիստի հետ
Ինչպես պատմում են Լինդսի Լոհանի ընկերները, դերասանուհին որոշել է վերջ տալ վատ սովորություններին: Այժմ Լինդսին որոշել է կենտրոնանալ անձնական կյանքի վրա: Արդեն գտնվել է հարմար թեկնածու' Մեթ Նորթգրենը' Philadelphia Eagles ֆուտբոլային թիմի նախկին խաղացողը:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը ստացած վնասվածքից հետո թողել է սպորտային կարիերան և սկսել զբաղվել ընտանեկան բիզնեսով և բարեգործությամբ: Մի քանի տարի առաջ նա մասնակցել է ռեալիթի շոուի, որտեղ հանդես է եկել ցանկալի փեսացուի դերում:
Լինդսին ու Մեթը ծանոթացել են Լոս Անջելեսում 2007 թ. և դարձել մոտ ընկերներ:
Մեթն այժմ էլ մամուլին շարունակում է վստահեցնել, որ իրենց մեջ պարզապես ընկերական հարաբերություններ են: