Ինչպե՞ս Ռիհաննան այդքան լավ տեսք ունի, չէ՞ որ նա շատ է ծխում. Քեթի Փերի
Elle Canada-ին տված հարցազրույցի ժամանակ երգչուհի Քեթի Փերին խոսել է Ռիհաննայի արտաքին տեսքի մասին' հայտարարելով. «Կարծում եմ Ռիհաննան մշտապես թարմ տեսք ունի: Ամեն անգամ ես մտածում եմ' ինչպես է դա նրան հաջողվում: Մենք բոլորս գիտենք, թե որքան շատ է նա ծխում»:
Ինչպես հասկանում ենք, խոսքը գնում է ոչ միայն ծխախոտի մասին: Երգչուհին շարունակել է. «Բացի այդ Ռիհաննան չի քնում: Ես հաստատ գիտեմ, քանի որ նա Instagram-ում լուսանկարներ է տեղադրում անգամ գիշերը 4-ին»:
Այնուհետև Քեթի Փերին հումորով նշել է, որ անպայման կպարզի այդ գաղտնիքը: