Համերգի ժամանակ երկրպագուն փորձել է առևանգել Բեյոնսեին (տեսանյութ)
LifeStyleՍան Պաոլոյում Բեյոնսեի համերգի ժամանակ երկրպագուն փորձել է երգչուհուն բեմից իջեցնել ներքև: Երբ Բեյոնսեն մոտեցել է երկրպագուներին, մի երիտասարդ բռնել է նրան և քաշելով փոձել իջեցնել իր մոտ: Տեսանյությում երևում է, թե ինչպես են այդ պահին հայտնվում անվտանգության աշխատակիցները, որոնք ազատում են երգչուհուն երկրապագուի ձեռքերից:
Բեյոնսեն շարունակել է երգել, սակայն տեսնելով, որ անվտանգության աշխատակիցները փորձում են սրահից դուրս բերել երկրպագուին, դադարեցրել է երգն ու կանգնեցրել նրանց հետևյալ խոսքերով. «Ամեն ինչ կարգին է»: