Ռուսաստանի ՆԳՆ-ն պարզել է, թե որտեղ է սնվել Նավալնին թռիչքից առաջ
Սիբիրի դաշնային օկրուգի ՆԳՆ տրանսպորտի վարչությունում պարզել են այն վայրերը, որտեղ Ալեքսեյ Նավալնին սնվել է թռիչքից առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա սնվել է Տոմսկի հյուրանոցի ռեստորանում, վարձակալած բնակարանում, որտեղ հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ, ինչպես նաեւ` օդանավակայանի սրճարանում, որտեղ նա ալկոհոլ է օգտագործել:
Նախաքննության ստուգումը շարունակվում է:
Օգոստոսի 20-ին Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադրին Օմսկում հոսպիտալացրել էին, երբ օդանավում նրա ինքնազգացողությունը վատթարացել էր։ Բժիշկներն ախտորոշել էին նյութափոխանակության խանգարում, որն առաջացրել էր արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել դրա պատճառը, բայց Նավալնու արյան եւ մեզի մեջ թույներ չեն գտել։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Գերմանիա։ Գերմանական կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ռուսաստանցուն թունավորել են «Նովիչոկ» մարտական նյութերի խմբի սուբստանցիայով։ Մոսկվան հարցում է ուղարկել՝ խնդրելով բեռլինյան լաբորատորիայից անալիզի արդյունքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել, բայց պատասխան չի ստացել։ Սեպտեմբերի 7-ին պացիենտին կոմայից հանել են եւ անջատել ԹԱՕ սարքից։