Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։
Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձան նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հայորդիներին և կարևորեց ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության: