Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգին
Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 8-ին հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի թիմին:
Հանդիպումն ավարտվեց Լյուքսեմբուրգի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմից 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը:
83-րդ րոպեին Աշոտ Քոչարյանը, իսկ 89-րդ րոպեին Էդգար Գրիգորյանը հեռացվեցին խաղադաշտից:
7 խաղերից հետո Հայաստանի թիմը 3 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է առաջին խմբում:
Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլ, 7-րդ տուր
Լյուքսեմբուրգ Մ21 - Հայաստան Մ21՝ 2:1
Սեիդ Կորաչ, 37, Կենան Ավդուսենովիչ, 90+4 - Հովհաննես Հարությունյան, 24
Հեռացումներ՝ Աշոտ Քոչարյան, 83, Էդգար Գրիգորյան, 89