Ժերար Դեպարդյեն ուղղափառություն է ընդունել
Ֆրանսիացի դերասան, Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդյեն ուղղափառություն է ընդունել Փարիզի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են տաճարում։
«Մեր եկեղեցում ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել Ժերար Դեպարդիեի մկրտությունը», - ասել է տաճարի ներկայացուցիչը: Նա նշել է, որ արարողությանը ներկա են եղել արտիստի մտերիմ ընկերները։
Միեւնույն ժամանակ տաճարի ներկայացուցիչն ասել է, որ «չի կարող նշել այն անունը, որը Դեպարդիեն ստացել է մկրտության ժամանակ»։ «Դա անսպասելի իրադարձություն էր, բայց շատ հաճելի», - նշել է հոգեւորականը: Ընդ որում, նա ընդգծել է, որ դեռ պատրաստ չէ արարողության այլ մանրամասներ հայտնել:
Իր կարիերայի ընթացքում Դեպարդյեն, որն այժմ 71 տարեկան է, նկարահանվել է 200 ֆիլմերում, այդ թվում՝ ռուս-ֆրանսիական Գրիգորի Ռասպուտինի մասին ֆիլմում, խաղացել է թատրոնում: Նա արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», Վենետիկի եւ Մոսկվայի միջազգային կինոփառատոների պարգեւների։
Ֆրանսիացի դերասանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2013թ․-ի հունվարին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն ժամանակ բացատրել էր Դեպարդյեին ռուսական մշակույթին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու որոշումը։