Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի առաջին տուրի խաղում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիային։ Իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարած թիմը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին։
Թիմի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էգզիյան Ալիոսկին։
Ընթանում է առաջին խաղակեսը։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․
Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան, Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան: