Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին մարզումը Ազգերի Լիգայի մեկնարկին ընդառաջ (ֆոտո)
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը:
Սեպտեմբերի 2-ին հավաքականը կանցկացնի ևս 2 մարզում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: