ՖԱՖ-ը դիմավորել է Հայաստանի հավաքականի նորեկներին (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացուցիչները օգոստոսի 31-ին դիմավորել են տարբեր չվերթներով Երևան ժամանախ ազգային թիմի նորեկներ Դավիթ Յուրչենկոյին, Արշակ Կորյանին և Խորեն Բայրամյանին։«Անցկացնելով շուրջ 7 ժամ օդանավակայանում, պահպանելով անվտանգության կանոնները և ավանդույթը՝ մեր նորեկները ստացան պատշաճ ընդունելություն և մեր խորհրդանշական շարֆերը»,- նշվում է ՖԱՖ-ի հաղորդագրությունում։
Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին։