Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանը՝ «Ատալանտայի» խաղացող
Ռուսաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը «Լոկոմոտիվից» կտեղափոխվի իտալական «Ատալանտա», հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
«Տրանսֆերը կավարտվի, եթե Ալեքսեյը բուժզննում անցնի իտալական ակումբում։ Մենք Լյոշային մաղթում ենք հաջող կարիերա, նոր հաղթանակներ եւ վառ խաղ Իտալիայի առաջնությունում»,- նշվում է «Լոկոմոտիվի» հաղորդագրությունում։
Միրանչուկը «Լոկոմոտիվի» սան է, թիմում անցկացրել է 9 տարի, 228 խաղում խփել է 43 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում՝ դառնալով Ռուսաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր եւ եռակի գավաթակիր։