«Հարի Փոթերի» աստղը սիրահարվել է Քեթի Փերիին (տեսանյութ)
LifeStyleԲրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը սիրահարվել է Քեթի Փերիին. Նա այն աստիճան է գրավել դերասանին, որ վերջինս անգամ կորցրել է խոսելու կարողությունը:
«Այն բանից հետո, ինչ ես հարցազրույցներից մեկում խոստովանեցի, որ տարվել եմ Քեթի Փերիով, ես եղել եմ նրա հետ մի սենյակում, բայց այդպես էլ չեմ կարողացել ոչինչ ասել»,- անկեղծացել է 24-ամյա դերասանը:
«Ես կանգնել էի սենյակի հակառակ կողմում և չէի կարողանում մոտենալ: Ես չկարողացա անգամ խոսել քեզ հետ, քանի որ, հավանաբար, դու տեսել էիր իմ հարցազրույցը, ուր ես խոստովանում էի զգացմունքներիս մասին: Հավանաբար դու գիտեիր, թե ինչ մտքեր էին պտտվում իմ գլխում»,- դիմել է դերասանը Փերիին:
Եթե Դենիելը ցանկանում է մտերմանալ Քեթիի հետ, նա պետք է շտապի: Շշուկներ են պտտվում, որ 28-ամյա երգչուհին պատրաստվում է նշանադրվել երաժիշտ Ջոն Մայերի հետ: