MD. Մեսին կհեռանա, եթե նույնիսկ Բարտոմեուն հրաժարական տա
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշումը վերջնական է, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսին կհեռանա «Բարսելոնայից», եթե նույնսիկ հրաժարական ներկայացնի ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
33-ամյա Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն արգենտինացի հարձակվողը հնարավորություն ունի ցանկացած պահի խզել պայմանագիրն ու ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:
Մեսիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ինտերը»:
Ավելի վաղ Լիոնել Մեսին տեղեկացրել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ օգոստոսի 26-ին ակումբի կազմում բուժզննում չի անցնելու և չի մասնակցելու թիմի առաջիկա մարզումներին: