34 տարեկանում մահացել է «Power Trip» խմբի առաջնորդը
34 տարեկանում մահացել է ամերիկյան «Power Trip» տրեշ-մեթալ խմբի առաջնորդը։ Այս մասին հաղորդվում է խմբի Twitter-ի էջում։
Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի ուշ կհաղորդվի հուղարկավորության ժամանակի եւ վայրի մասին։
Գեյսը «Power Trip» խումբը հիմնել է 2008թ.-ին Հյուսիսային Տեխասի համալսարանում սովորելու ընթացքում։ Խումբը ստուդիական երկու սկավառակ ունի՝ 2013թ.-ին թողարկված «Manifest Decimation»-ը եւ 2017թ.-ին թողարկված «Nightmare Logic»-ը։ Վերջինը Գեյսն անվանել է արձագանք մարդկանց շրջանում բարիքների անհասավար բաշխմանը. դրանում նա արտահայտել է իր կարծիքը «սուպերհարուստների դեմ բողոքի» վերաբերյալ։