Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն այլևս հասանելի չեն. Նա հրաժարական է ներկայացրե՞լ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն այլևս հասանելի չեն։ Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ է հաստատել նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը ասել է․
«Ես այդ լուրերին չեմ անդրադառնում և չեմ մեկնաբանում»։
News.am-ը կապվել է նաեւ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի հետ, ով նույնպես մեկնաբանություն չտվեց, նշելով, որ Ալինա Նիկողոսյանի ասածից ավել ոչինչ ասել չի կարող։