Երկարափեշ ու խորը դեկոլտեով զգեստ․ Իրինա Հարությունյանը ներկայացել է շքեղ կերպարում
Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Երգչուհին կրում է սեւ-սպիտակ երանգների,խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ։ Իրինան արձակել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր լողափին։ Իրինան կրում էր խորը դեկոլտեով մոխրագույն բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից Իրինա Հարությունյանը գրառում չէր կատարել։