Օնլայն Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականն ուժեղ էր թուրքերից
Շախմատի Հայաստանի հավաքականը ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականն առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ։
Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը։ Ոչ ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը։ Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց։
Շարունակվում է Հայկ Մարտիրոսյանի պարտիան, սակայն Հայաստանի թիմն արդեն ապահովել է հաղթանակը՝ ունենալով 3,5։1,5 հաշվով առավելություն։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին։
Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին եւս երեք տուրով։