ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։
Միջոցառմանը ներկա էր նաեւ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար եւ շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական եւ շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաեւ աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք եւ թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։
Նախարարն անդրադարձել է նաեւ թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։