Ռուսաստանի էներգետիկայի նախարարը կորոնավրուսով է վարակվել
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վարակվել է կորոնավիրուսով, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը կորոնավիրուսով է հիվանդացել։ Եկեք նրան ամբողջ հոգով առողջություն մաղթենք։ Նա ժամանեց եւ ըստ էության հետ գնաց Մոսկվա՝ չմասնակցելով։ Աստված նրան առողջություն տա»,- ասել է Միշուստինը Բլագովեշչենսկում Հեռավոր Արեւելքի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կառավարական հանձնաժողովի նիստում։
Էներգետիկայի նախարարությունից հստակեցրել են, որ գերատեսչության ղեկավարը կորոնավիրուսն առանց ախտանիշների է տանում։ Նա իրեն լավ է զգում եւ նախատեսում է մասնակցել ՕՊԵԿ+-ի մոնիթորիգային կոմիտեի նիստին, որը տեսակապով տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, հայտնել է Էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նովակը մասնակցել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստին ուղեւորությանը Հեռավոր Արեւելք, բայց այն ժամկետից շուտ է ավարտել։ Երկրի վարչապետը էներգետիկայի նախարարին շուտափույթ ապաքինում է մաղթել։