Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խորացված համայնքի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 18-ին՝ առավոտյան ժամը 7-ից փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։
Գյուղացիները բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու եւ ոռոգման ջրերը։