Հայաստանի կառավարության օդանավը Չեխիայում ներկել են՝ ավելացնելով մեծ չափի դրոշ
Հայաստանի կառավարությանը պատկանող միակ օդանավը չեխական Օստրավայում ներկել են՝ նախկին անարտահայտիչ լիվրեին ավելացնելով մեծ չափի դրոշ, որ հիշեցնում է «Աերոֆլոտի» Airbus A350-ը, հաղորդվում է AviaNews-ի Telegram ալիքում։
«Airbus A319-132CJ-ը (Airbus Corporate Jet) 701 համարով, որը երկրի «Թիվ մեկ» օդանավն է, բարեփոխված լիվրե է ստացել «Աերոֆլոտի» ոճով։
«Հայաստանի կառավարությանը պատկանող միակ օդանավը չեխական Օստրավայում ներկել են՝ նախկին անարտահայտիչ լիվրեին ավելացնելով մեծ չափի դրոշ, որ հիշեցնում է «Աերոֆլոտի» Airbus A350-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։
AviaNews-ի Telegram ալիքում հրապարակվել են նաեւ Հայաստանի «Թիվ մեկ» բարեփոխված օդանավի լուսանկարները։ Լուսանկարների հեղինակն է Հայկ Կարապետյանը։