Մանչեսթեր Սիթին թույլ էր Լիոնի Օլիմպիկից
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղան բացառապես ֆրանսիական եւ գերմանական թիմեր, քանի որ Լիոնի Օլիմպիկը քառորդ եզրափակիչ խաղում Լիսաբոնում 3:1 հաշվով հաղթեց Մանչեսթեր Սիթիին:
Ֆրանսիական թիմից երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Դեմբելեն, իսկ մեկ անգամ Մաքսվելը:
Խաղի մեծ մասը գնդակով Մանչեսթեր Սիթին էր, բայց դրանից որեւէ օգուտ չստացավ:
Այսպիսով, Լիոնը կիսաեզրափակիչում կխաղա Բավարիայի, իսկ Պարի Սեն ժարմենը Լայպցիգի հետ: