Քրիստինա Ագիլերան կոչ է անում վերջ տալ սովին (տեսանյութ)
Քրիստինա Ագիլերան օգտագործում է իր հայտնիությունը' սովածների խնդիրների վրա ուշադրությունը սևեռելու համար:
Քրիստինա Ագիլերան հունիսին եղել է Արևելյան Աֆրիկայում, որտեղ այցելել է Ռուանդա: Երգչուհին սովածներին օգնություն ցուցաբերելու հումանիտար ծրագրի շրջանակներում Ռուանդայում օգնել է տեղաբնակներին: Նա նաև ծանոթացել է տեղի մշակույթին և սովորույթներին:
Ագիլերան կոչ է անում իր երկրպագուներին գումար նվիրաբերել' սննդի և ջրի կարիք ունեցող բնակիչներին օգնելու համար: