Սետիեն. Եթե Պիկեն ասում է, որ մեծ փոփոխությունների ժամանակն է, ապա դա ինչ-որ բան նշանակում է
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը հայտարարել է, որ ակումբը պետք է լավագույն որոշումն ընդունի ապագայի համար:
«Եթե Պիկեն ասում է, որ մեծ փոփոխություններ կատարելու ժամանակն է, ապա դա ինչ-որ բան նշանակում է: Դեռ վաղ է խոսել իմ մնալու կամ հեռանալու մասին, սակայն ակումբը պետք է լավագույն որոշումն ընդունի ապագայի համար:
Մենք ցավալի պարտություն ենք կրել և պետք է դասեր քաղենք մեր սխալներից հաջորդ մրցաշրջանում դրանք չկրկնելու համար»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով պարտություն կրեց Մյունխենի «Բավարիայից» և 2014 թվականից հետո առաջին անգամ 1 մրցաշրջանում չնվաճեց որևէ տիտղոս: