Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Բելառուսում բողոքի ակցիաների պատճառով
Լեհաստանից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Բելառուսում բողոքի ակցիաների պատճառով: Այս մասին նա ասել է Polskie Radio-ի եթերում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Նա պարզաբանել է, որ Բելառուսում բողոքի ակցիաների համար պետք է պատիժ կրի հենց Ռուսաստանը: Նրա խոսքով՝ սահմանափակող միջոցները հանրապետությանը կպաշտպանեն ռուսական ռազմական միջամտությունից:
«Եթե չեզոքացնենք ռուսական միջամտության կամ նույնիսկ անեքսիայի դերը, ապա, կարծում եմ, բելառուսներն ինքնուրույն կլուծեն ժողովրդավարություն հիմնելու հարցը»,-ասել է Յացեկ Սարիուշ-Վոլսկին: