Արգենտինան հետաձգել է Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ-ի կառուցումը
Արգենտինան հարկադրված է եղել հետաձգել է Ռուսաստանի հետ համատեղ ատոմային էլեկտրակայանի կառուցման պլանավորումը երկրում ստեղծված տնտեսական խնդիրների պատճառով, սակայն դեռեւս շահագրգռված է նախագծով: Այդ մասի ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Լագորիոն:ն
«Մենք հենց նոր ձեռք բերեցինք շատ հաջող համաձայնագիր, սակայն Արգենտինայի համար բեկումնային պահ է տնտեսության մեջ: Այդ պլանները նկատի չեն առնվել տնտեսական եւ ֆինանսական հանգամանքների պատճառով, եւ այդ վիճակը կպահպանվի մոտ ապագայում: Դրանք (պլանները) դեռեւս քննարկվում են, դեռեւս հետաքրքրություն են ներկայացնում: Հնարավոր է՝ դրանք հարկադրված կլինեն փոքր-ինչ երկար սպասել»,-հայտարարել է Լագորիոն:
Ավելի վաղ «Ռուսատոմ Օվերսիզ»-ի (մտնում է «ՌՈսատոմ»-ի մեջ) ղեկավար Եվգենի Պակերմանովը հայտնել էր այն մասին, որ Ռուսաստանը եւ Արգենտինան քննարկում են փոքր հզորությամբ վերջրյա եւ ցամաքային ատոմային էլեկտրակայանի համատեղ կառուցման հնարավորությունը:
Աղբյուրը՝ 168.am