«Նոան»՝ Հայաստանի սուպերգավաթակիր
Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն Երեւանի «Նոան» առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունում «Նոան» հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2։1։
60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց չեմպիոնների 26-ամյա հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։
90-րդ րոպեին «Նոան» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշեւը։
Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց «Արարատ-Արմենիայի» դարպասին։ «Նոայի» հաղթական գոլը խփեց 33-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն։
Հայաստանի Սուպերգավաթ
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1)
Դմիտրի Լավրիշեւ, 90, Դենիս Դեդեչկո, 99 - Մաիլսոն Լիմա, 60
Հեռացում՝ Դավիդ Ումանես («Արարատ-Արմենիա»), 116, երկրորդ դեղին քարտ;