Երգչուհի Ալիշա Քիզն իր բյութի ապրանքանիշն է թողարկում
Ամերիկացի հայտնի երգչուհի Ալիշա Քիզն, ամերիկյան e.l.f. Beauty ընկերության հետ համագործակցելով, իր սեփական ապրանքանիշն է ստեղծում գեղեցկության ու առողջության հետ կապված ապրանքների արտադրության համար։ e.l.f. Beauty-ն շուկայում ներկայացված է 2004թ.-ից։
Ապրանքանիշը ներկայանում է որպես cruelty-free. ամբողջ արտադրանքը կմշակվի մաշկաբանների կողմից։ Քիզի ապրանքները կարելի է գնել 2021թ.-ին։
«Մենք շատ ուրախ ենք օգտագործելու մեր ուժեղ կողմերը՝ օգնելու համար իրականացնել Ալիշայի տեսլականը, քանի որ դա համապատասխանում է մեր առաքելությանը՝ գեղեցկության ոլորտում լավագույնը հասանելի դարձնել»,- ասել է e.l.f. Beauty-ի նախագահ ու գլխավոր տնօրեն Թարանգ Ամինը։