Բեյրութում վնասվել է երգչուհի Նառայի տունը
Երգչուհի Նառան ու նրա ամուսինը Բեյրութում են, նրանք լավ են։
Այս մասին Instagram-յան հրապարակմամբ հայտնել է նրանց դուստրը՝ Էլեոնորան։ «Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են։ Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն է վնասվել շատ քիչ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ուժգին պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստում։ Ժամեր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։