Լիբանանում տասնյակ ցուցարարներ փորձել են գրոհով վերցնել էներգետիկայի նախարարության շենքը
Լիբանանում տասնյակ ցուցարարներ փորձել են գրոհով վերցնել էներգետիկայի նախարարության շենքը, հաղորդում է AP-ը:
Երկիրը բախվել է լուրջ տնտեսական ճգնաժամի հետ:
Անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին: Բախումներ են սկսվել, որոնց ժամանակ ցուցարարները մետաղական բարիկադներ են կառուցել եւ նստադուլ սկսել:
«Մենք այստեղ կմնանք, քանի դեռ նախարարությունը չի ազատվել կոռուպցիայից եւ ղեկավարությունից, որը երկիրը տարել է դեպի խավարը»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը: