Ձյուդոյի Հայաստանի թիմերը հավաք են անցկացնում Ծաղկաձորում (ֆոտո)
Ձյուդոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի հավաքականները հուլիսի 23-ից համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Թիմերը մարզվում են գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, ավագ մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ։
Հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին: