Հունաստանում թուրքական ապրանքներն ու ծառայությունները բոյկոտելու արշավ է սկսվել
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական կառավարության որոշումից հետո հունական բիզնեսը թուրքական ապրանքներն ու ծառայությունները բոյկոտելու արշավ է սկսել, հաղորդում է Ամերիկայի ձայնը։
Առևտրային բոյկոտը նպատակ ունի պատասխան հարված հասցնել Թուրքիային, հայտարարել է Հունաստանի առևտրի առաջատար ներկայացուցիչ Վասիլիս Կորկիդիսը։ Նրա խոսքով՝ հույն սպառողները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները, որոնց շտրիխ-կոդերը սկսվում են 868 և 869 սկզբնաթվերով։