Մոսկվայում տղամարդը ընկել է ընթացող մեքենայի բեռնախցիկից
Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է տղամարդը ընկնում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի բեռնախցիկից, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն։
Ինչպես պարզվել է, քաղաքացին փրկվում էր առեւանգողներից։ Առկա տեղեկություններով՝ հուլիսի 24-ի երեկոյան Մուսա Ջալիլի փողոցում տղամարդուն եւ նրա ընկերոջը մոտեցել էր երեք քաղաքացի։ Բռնության սպառնալիքով նրանք ծեծել են տղամարդկանց եւ պահանջել նրանցից 60 հազար ռուբլի ավտոմեքենայի վարձակալության համար։
Այնուհետեւ հանցագործները տեղափոխել են տղամարդկանց «Կիա Օպտիմա» ավտոմեքենայի բեռնախցում եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ընթացքի ժամանակ տուժածին հաջողվել էր բացել բեռնախցիկի դուռը, նրանցից մեկը դուրս էր թռել մեքենայից եւ կորցրել գիտակցությունը։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաեւ գանգոսկրի կոտրվածք։ Տեղի ունեցածի առնչությամբ իրավապահները ստուգումներ են անցկացնում։