Ադրբեջանի դեսպանը հայրենակիցներին կոչ է անում հետևել Ռուսաստանի օրենքներին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ-օղլուն հայրենակիցներին կոչ է արել հետեւել Ռուսաստանի օրենքներին և կանոնակարգերին։
«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերն այս մեծ երկրի քաղաքացի են: Ես խնդրում եմ ձեզ հետևել այստեղ գործող օրենքներին ու կանոնակարգերին: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է դեսպանն իր ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Մոսկվայում ՆԳՆԳՎ-ի մամուլի ծառայությունից, ոստիկանությունը Մոսկվայում ծեծկռտուքի 13 մասնակց է ձերբակալել, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Կոնֆլիկտը տեղի է ունեցել հուլիսի 23-ի երեկոյան Պերերվա և Պերերվինսկի փողոցների խաչմերուկում։
Կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ ուսի կտրած վերքով: Ոստիկանությունը ստուգում է իրականացնում ծեծկռտուքի փաստով: Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների խմբերի միջեւ բախման մասին է: Օտարերկրացիներին, ովքեր մասնակցել են Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքին, կարող են սահմանափակել մուտքը Ռուսաստանի Դաշնություն, հայտնել են ՆԳՆԳՎ-ում։