Գերմանիայում Հայաստանի դեսպանության տեսահսկման սարքերը գրանցել են, թե ինչպես են հրկիզել ծառայողական ավտոմեքենան
Գերմանիայում Հայաստանի դեսպանության տեսահսկման սարքերը գրանցել են, թե ինչպես են հրկիզել ծառայողական ավտոմեքենան, որը դիվանագիտական ներկայացուցչության տնօրինման տակ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Ընդ որում՝ ԱԳՆ-ից առայժմ հրաժարվեցին լրացուցիչ մեկնաբանություններ տալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին 00.12-ին Բեռլինում հրկիզել էին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Դեսպանությունից նշել էին, որ Գերմանիայի դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը եւ ոստիկանության համապատասխան մարմինները արդեն պաշտոնապես տեղեկացված են:
«Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշված էր դեսպանության հաղորդագրության մեջ: