Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել
Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հարցազրույցի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել։ Նա պետք է հարցազրույց տար հեռուստաալիքներից մեկին, սակայն նկարահանման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել. կոնստրուկցիան, որի վրա տեխնիկա է եղել, ընկել է Սվետլանա Սվետլիչնայայի գլխին. դերասանուհին լուրջ վնասվածք է ստացել։
«Ես այնպես էի բաղվում։ Ամբողջ կյանքի համար հիշեցի այդ ճիչը, երբեք այպիսի ցավ չեմ զգացել»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում ասել է Սվետլիչնայան։
Խորհրդային կատակերգությունների աստղը նշել է, որ լրագրողներն իրեն օգնություն չեն ցուցաբերել ու հեռացել են։ Մի քանի օր առաջ մի երիտասարդ է եկել նրա մոտ եւ որպես ներողություն՝ գեղեցիկ վարդերի փունջ նվիրել, տորթ ու ծրար, որում 15 հազար ռուբլի է եղել։ Դերասանուհու խոսքով՝ ինքը հրաժարվել է հոսպիտալացումից, սակայն պոլիկլինիկա պրոցեդուրաների է գնում։