Կորոնավիրուս. Իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում
Ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է մոտ 6 հազարով (5,940), դեպքերի ընդհանուր թիվը 777.486 է։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին անգամ օրական 6000 դեպքով աճ գրանցվել էր ապրիլի 29-ին՝ 5.841 դեպք:
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 5․940 դեպք, այդ թվում՝ 1556-ը (26․2 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում համավարակի բռնկումի ցի վեև գրանցվել է կորոնավիրուսով վարակման 777 486 դեպք (+0․8 տոկոս):