Հայաստանի ծերանոցներին բարձր արդյունավետության ախտահանիչ սարքավորումներ են տրամադրվել (Լուսանկարներ)
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Հայաստանում ութ ծերանոց բարձր արդյունավետության ախտահանիչ սարքավորումներ են ստացել։
Kärcher ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցչությունից հայտնում են, որ C-Quadrat Ampega Armenia բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Կարիտաս-Հայաստան» կազմակերպության տեխնիկական աջակցությամբ՝ Kärcher ընկերությունն ախտահանման սարքավորումներ են տրամադրվել Երեւանի, Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի, Ախուրյանի եւ Տաշիրի ծերանոցներին: Ակցիայի նպատակը ռիսկային խմբին գտնվող ավագ սերնդի ներկայացուցիչներին պաշտպանելն է: Միջոցառմանը մասնակցել է Noah գերմանական բարեգործական կազմակերպությունը՝ ի դեմս գործադիր խորհրդի անդամներ Յոհաննես Կերխերի, Գեւորգ Հայրապետյանի եւ գանձապետ Էռնսթ-Լյուդվիգ Դրայսի։
Ծերանոցներին գոլորշագեներատորներ են տրամադրվել, որոնք թույլ են տալիս ոչ միայն արդյունավետորեն մաքրել մակերեսները տարբեր տեսակի աղտոտումներից, այլեւ մակերեսների ախտահանում իրականացնել: Կարեւոր է այն, որ գոլորշիով ախտահանող սարքը հատուկ լվացող ու ախտահանող նյութեր չի պահանջում, որոնք շատ հաճախ ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում։ Հիմնական զենքը բարձր ճնշման տակ տրվող գոլորշին է, որը ոչնչացնում է բակտերիաների եւ վիրուսների մինչեւ 99 տոկոսը։
Վերոնշյալ ակցիան Kärcher-ի միակ նախաձեռնությունը չէ: Ընկերությունն սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին փուլից: Այսպես, համապատասխան ախտահանող սարքավորում տրամադրվել է նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին:
Kärcher-ի սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես այս բարդ շրջանում շարունակական կլինեն: Հաջորդ ծրագրերից մեկը կարող է լինել մայրաքաղաքում հուշարձանների մաքրման ծրագիրը: Ծրագիրը կիրականացվի ընկերության սարքավորումների եւ ռեսուրսների կիրառմամբ:
Բարեգործ Յոհաննես Կերհերը հայ ժողովրդի վաղեմի բարեկամն է, նման բարեգործական ակցիաներ են անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի շատ այլ երկրներում:
Մարդկային ջանքերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների միավորումը պանդեմիան հաջողությամբ հաղթահարելու գլխավոր բանալին է՝ վստահ են Kärcher Armenia ընկերությունում: