Ամուսնու և սկեսրայրի՝ Աբհիշեկ և Ամիթաբհ Բաչչանների հոսպիտալացումից հետո կորոնավիրուս է հաստատվել նաև բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի մոտ
Հանրահայտ բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանը, որը Ամիթաբհ Բաչչանի որդու՝ Աբհիշեկի կինն է, նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի՝ վիրուսից ամենաշատ տուժած Մահարաշտրա նահանգի առողջապահության նախարարին:
Պաշտոնյան իր թվիթերյան էջում հաղորդել է աստղային ընտանիքի թեստերի արդյունքները: Դրական պատասխանով են եկել նաև Աբհիշեկ Բաչչանի և նրանց դստեր՝ Արադհիայի թեստերի արդյունքները:
Հիշեցնենք, որ Ամիթաբհ Բաչչանը նախօրեին հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Նա կայուն վիճակում է գտնվում:
Ներկա պահին հոսպիտալացվել է նաև որդին՝ Աբհիշեկը: Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքում: