Մարմնի ո՞ր մասերն են սեքսուալ կանանց և տղամարդկանց մոտ
Ամերիկացի նյարդաբանները որոշել են պարզել մարդկային մարմնի 41 մասերի սեքսուալության աստիճանը' անցկացնելով համապատասխան հարցում ԱՄՆ-ում և Հարավային Աֆրիկայում:
Ուսումնասիրության արդյունքները դժվար թե գոհացնեն կանացի ոտքերը ֆետիշացնողներին, որոնց ավելի շատ գրգռում են կանացի ոտնաթաթերը: Պարզվել է' կանանց մոտ ոտնաթաթերն էրոտիկ առումով համարվում են մարմնի ամենաթույլ հատվածը:
Տղամարդկանց մոտ բացահայտվել է գրեթե նույնքան էրոգեն գոտի, որքան կանանց մոտ: Թե կանանց և թե տղամարդկանց մոտ մարմնի ամենազգայուն հատվածը սեռական օրգաններն են:
Դրանից հետո կանանց մոտ լավագույն հնգյակում են հայտնվել մարմնի հետևյալ մասերը' շուրթեր (10-ից 7.9), պարանոց (7.5), կուրծք (7.3), հետույք (4.5) և կոնքեր (3.5): Ոտնաթաթերը հավաքել են ամենաքիչ արդյունքը (1):
Տղամարդկանց մոտ պատկերն ունի հետևյալ տեսքը' շուրթեր (7), ոտքերի ներքին մասը (5.8), պարանոց (5.6), կուրծք (4.8) և մեջքի ստորին հատված (2.8):