Պոգբան որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս հանդես կգա մանչեսթերյան ակումբի կազմում:
ESPN-ի հաղորդմամբ՝ 27-ամյա Պոգբան շատ լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի հետ, որին հաջողվել է համոզել Պոգբային չհեռանալ ակումբից:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբայի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Յուվենտուսը»:
Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։