Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հարավարեմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երևանում շաբաթ և կիրակի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 17-19 մ/վ: Անձրեւի աննշան հավանականություն կա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28,
Տավուշում գիշերը +14+19, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+30 (հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+37):