Հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին միայն Թուրքիայի պատճառով
Միասնական սահմանի առկայությունը շատ դժգոհություններ կարող է առաջ բերել, բայց վերջին հանդիպման ժամանակ քննարկման ընթացքում անդրադարձանք նաև միասնական սահմանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:
Միանալով Մաքսային միությանը չկա որևէ սուվերենության կորուստ: Չկա այդպիսի բան: Հայաստանը միայն Ռուսաստանի հետ ունի դաշնային ռազմավարական հարաբերություններ:
Վարդան Այվազյանի խոսքով' համաշխարհային հանրությունը հստակ դիրքորոշում ունի, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեցին միայն Թուրքիայի պատճառով: Նա նշեց, որ անվտանգություն ասելով ինքը նկատի ունի անվտանգության բոլոր խնդիրները' այդ թվում և Արցախի հետ կապված: