Իրանը Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել
Իրանը ԱՄՆ եւ այլ երկրների 36 պաշտոնատար անձանց, ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կալանավորելու օրդեր է տվել՝ կապված գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Ալքասի Մեհրը, փոխանցում է Fars-ը:
«36 մարդիկ, որոնք հանցակցել կամ պատվիրել են Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ներառյալ ԱՄՆ եւ այլ կառավարությունների քաղաքական եւ զինվորական պաշտոնյաներ, նույնականացվել են, եւ դատական պաշտոնյաները նրանց կալանավորելու օրդեր են տվել, Ինտերպոլի միջոցով նաեւ կարմիր նախազգուշացումներ են թողարկվել»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ նրանք մեղադրվում են սպանությունների եւ ահաբեկչական ակտերի մեջ: Նա նշել է, որ ցանկը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ըստ օրենքի հետապնդվելու է, հենց լքի նախագահի պաշտոնը իր լիազորությունների ավարտից հետո:
Գեներալ-լեյտենանտ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Իրաքում Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա ամերիկյան անօդաչուի հարվածի ժամանակ: Սոլեյմանիի սպանության մասին հրամանը տվել է Դոնալդ Թրամփը: