«Если Бога нет, то всё дозволено». Այլ կերպ՝ Եթե չկա ՍԱՀՄԱՆԱդրություն, ապա ամեն ինչ թույլատրելի է. Ռուբեն Մելիքյան
«Если Бога нет, то всё дозволено». ահա՛ այն աստվածաբանական բանաձեւը, որը թրի պես խոցում է Ֆյոդոր Դոստոեվսկու «Կարամազով եղբայրների» ցանկացած անփորձ ընթերցողի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելքիյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Իրավաբանն այս միտքը կշարադրեի քիչ այլ կերպ՝ «Եթե չկա ՍԱՀՄԱՆԱդրություն, ապա ամեն ինչ թույլատրելի է»։ Եվ հենց սա՛ է այն մղձավանջի բանաձեւը, որի մասին մենք ամիսներ շարունակ զգուշացնում էինք։ Պետք չէր գնդակահարել Մայր օրենքը»: